|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ ցերեկը մոտ 15 րոպե տեղացած հորդ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող «Ղալթախչի» երկաթուղային կայարանի շենքը: Վնասվել են էլեկտրական սարքավորումները:
Սելավաջրերը լցվել են նաեւ ցանքատարածությունները, բնակելի տների և օժանդակ կառույցների նկուղները, խեղդվել են 2 հորթ և հավեր. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»:
Ժամը 19.00-ի սահմաններում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական ծառայության կողմից երկաթգծի աշխատանքը վերականգնվել է: