|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի օրը հարավչինական Գուանդուն նահանգի բնակչությանը պատուհասած հորդ անձրեւների, կարկուտի եւ ուժեղ քամու հետեւանքով զոհվել է 17 մարդ, 153-ը վնասվածքներ են ստացել. տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Քանդվել է 15 շինություն, վնասվել` 1,1 հազար հա ցանքատարածություն: Նախնական հաշվարկներով` տնտեսությանը հասցվել է 55 մլն յուանի (8,4 մլն դոլարի) վնասը:
Իշխանությունները անում են հնարավորը տուժածներին օգնելու եւ աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: