|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս գիշեր ինդոնեզական Սուլավեսի կղզու հյուսիսում գտնվող 1579 մետր բարձությամբ Լոկոն հրաբուխն արթնացել է. տաք լավան եւ հրաբխային մոխիրը ծածկել են խառնարանից 1,5 կմ հեռավորությամբ տարածք. տեղեկացնում է mignews.com-ը:
Ժայթքումը խուճապ է առաջացրել կղզու բնակչության շրջանում, մարդիկ փախել են տներից:
Ինդոնեզիայի բնական աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ ժայթքման հետեւանքով անտառներում հրդեհներ են բռնկվել:
Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա: