|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, որը մարտի կեսերից գտնվում է խաղաղօվկիանոսյան Տետիարոա կղզում, մտադիր է բավական երկար ժամանակ մնալ այդ մեկուսի վայրում և իր հուշերը թղթին հանձնել:
Ինչպես հայտնում է «The Washington Post-ը», ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի հուշագրությունները լինելու են Սպիտակ տանն անցկացրած տարիների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարաք և Միշել Օբամաները պայմանագիր են կնքել հեղինակավոր Penguin Random House-ի հետ, ըստ որի հրատարակչությունը նախկին նախագահական զույգին 60 մլն դոլար վճարելու դիմաց իրավունք կստանա հրատարակել նրանց հուշագրությունները: