|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մուամար Քադաֆիի վարչակազմը կարող է «երկիր-երկիր» հրթիռներ կիրառել, եթե ապստամբներին հաջողվի գրավել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է աֆրիկյան երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը`հավելելով, որ այդ մասին իրեն ասել է Լիբիայի վարչապետը:
Նա կասկածելի է համարել ամերիկյան հետախուզության տվյալները, թե Լիբիայի կառավարական ուժերի զինամթերքը սպառման եզրին է:
«Քադաֆին մինչ օրս ոչ մի «երկիր-երկիր» հրթիռ չի կիրառել, իսկ դրանցից նա բավարար քանակով ունի: Դա կասկածի տակ է դնում զինամթերքի սպառտման մասին տվյալները: Տեսականորեն Տրիպոլիին կարող են չբավարարել տանկերի զինամթերքը, հրազենի փամփուշտները Իսկ ահա հրթիռներ եւ պայթուցիկ գնդապետը բավարար չափով ունի»,- հայտարարել է նա: