|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լիբիական պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել են կադրեր Լիբիայի ցեղախմբերի ղեկավարերը հանդիպումից, որին ներկա է եղել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին. տեղեկացնում է BBC-ն` հավելելով, որ, համենայն դեպս, ոչ մի ապացույց չկա, որ հանդիպումը երեկ է տեղի ունեցել:
Հեռուստահաղորդման նպատակն է, հավանորեն, ցույց տալ, որ Քադաֆին մայիսի 1-ին իր նստավայրի ռմակոծության ժամանակ չի զոհվել: Վերջերս ենթադրություններ էին արվում, որ որդու եւ երեք թոռների հետ ռմբակոծությանը զոհ է գնացել նաեւ երկրի առաջնորդը, քանի որ նա ոչ մի տեղ չէր երեւում, ելույթ չէր ունենում: Ասում էին նաեւ, թե նա առանձնացած սգում է հարազատների մահը: