|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Հաագայի միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, նրա որդուն՝ Սեիֆ ալ Իսլամին, Լիբիայի հետախուզության ղեկավար Աբդալլահ ալ Սանուսիին ձերբակալելու թույլտվություն է տվել. տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Փաստորեն, Քադաֆին այսուհետ գտնվում է հետախուզման մեջ սպանություններ և անօրինական ձերբակալություններ կազմակերպելու համար:
Վերոհիշյալ անձանց ձերբակալելու պահանջով Միջազգային քրեական դատարանի դատախազը հանդես էր եկել դեռեւս մայիսին, քանի որ նրանք են հիմնականում պատասխանատու Լիբիայում իրականացված հանցագործությունների համար: