|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 17-ին երևանյան «Լոնդոն» բարի սիրիահայ աշխատակիցներ Շանթ Քոչյանին և Րաֆֆի Բարդաքչյանին դանակահարելու գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Խաչատուր Խաչատրյանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից:
Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով` Ր. Բարդաքչյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ Շ. Քոչյանի առողջությանը` միջին ծանրության: Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելիչ խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել ակումբի սիրիահայ աշխատակիցները: Արդյունքում վնասվել էր Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել: Երիտասարդներին տեղափոխել էին Առաջին համալսարանական հիվանդանոց: