|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թերթի տեղեկություններով` ոստիկանության 6-րդ վարչությունն օրերս` այլոց շարքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրացման եւ վաճառքի կասկածանքով ձերբակալել է Գնդի Վաչիկ մականունով քրեական հեղինակություն Վաչիկ Ազիզյանին, որը Հայաստանի ամենախոշոր թմրավաճառներից մեկն է համարվում:
Մեր տեղեկություններով` նա ձերբակալվել է մեկ գրամ թմրանյութը 35 ԱՄՆ դոլարով վաճառելու պահին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնանը հաստատեց, որ Վաչիկ Ազիզյանը ձերբակալված է, սակայն զերծ մնաց այլ մանրամասներ հաղորդելուց: