|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվել է սամբոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում էր 12 մարզիկով, նվաճել է 5 մեդալ: Բրոնզե մեդալ են նվաճել 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը:
Մարտական սամբոյում Հայաստանը ներկայացնող Վաչիկ Վարդանյանը 68 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: