|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոչ մի պետության ոչ մի առաջարկ չի կարող համոզել Իրանին դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները. հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Այսպիսով` նա մերժել է այն երկրներին, որոնք մտավախություն ունեն, թե Թեհրանը միջուկային զենք է ստեղծում:
Հենց հաջորդ օրը, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, թե նոր տվյալներ ունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, Ահմադինեժադն այդ կազմակերպությանը մեղադրել է Վաշինգտոնի առաջ մեջք ծռելու մեջ: Իրանի նախագահը հայտարարել է, որ իրենց միջուկային ծրագիրը «արգելակներ եւ հետընթաց չունի». տեղեկացնում է mignews.com-ը: