|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում այսօր բացվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և ՉԺՀ-ի հետ:
Այս պահին Ռուսաստանի և ՉԺՀ-ի ղեկավարները Ստրելնում քննարկում են երկկողմ հարաբերությունները, որոնք Պուտինը դրական է գնահատել. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր երկրների միջև հարաբերությունները բնականոն են զարգանում: Շատ ուրախ եմ, որ այսօր Ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորություն ընձեռվեց»,- ասել է ՌԴ ղեկավարը: