|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, որը երեկ վիրավորվել էր (որոշ տեղեկություններով` մահացել) նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ, դիմել է ժողովրդին եւ հարձակման պատասխանատվությունը դրել ընդդիմադիր ցեղախմբի վրա: Նա նաեւ հայտնել է, որ հարձակվողներից 7-ը սպանվել են:
«Ես շնորհակալ եմ անվտանգության ծառայություններին, որոնք խստորեն պատասխան տվեցին հանցագործներին, որոնք ոչ մի կապ չունեն, այսպես կոչված` երիտասարդական հեղափոխության հետ»,- ըստ mignews.com-ի` հավելել է Սալեհը: