|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եմենում անցկացվող խաղաղ ցույցերն ընդդեմ նախագահի հրաժարականի վերաճել են արյունոտ փողոցային պայքարի, որն էլ, իր հերթին, իրար դեմ է հանել երկրի երկու հզոր ընտանիքներին:
Եմենի վերնախավում հին ավանդական պայքար է ուժի եւ հարստության համար` նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի համակիրների եւ ընդդիմադիր էլ Ահմար բարձրաշխարհիկ ընտանիքի անդամների միջեւ:
Մայրաքաղաք Սանայում 10 օրվա ընթացքում 130 մարդ է զոհվել, դրան գումարվել են իշխանության քայքայումը եւ արդեն աղքատ, խարխլվող երկիրը: Եվ այս ամենը շատ քիչ կապ ունի հունվար ամսին երկրի երիտասարդների` հանուն ժողովրդավարության պայքարի. տեղեկացնում է BBC-ն: