|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Google կորպորացիայի գլխավոր տնօրեն Արիկ Շմիդտը հայտարարել է, որ իր ընկերությունը փորձել է համագործակցել Facebook սոցիալական ցանցի հետ, սակայն այդ փորձը հաջողությամբ չի պսակվել:
Նրա խոսքերով` ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Սան Ֆրանցիսկոյում անցկացված համաժողովի ժամանակ, սակայն, չնայած առաջարկների բազմազանությանը, Facebook-ը հրաժարվել է համագործակցել եւ իր տվյալների բազան Google-ին հասանելի դարձնել:
«Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի համոզենք Facebook-ին, սակայն նրանք պատրաստ չեն մեզ հետ պայմանագիր կնքել»,- ասել է Շմիդտը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ գործարք է առաջարկել Google-ը:
Նա նաեւ ընդգծել է, որ Google-ը հավատում է բիզնեսի բնագավառում գործընկերությանը եւ մտադիր չէ այլ ընկերություններ գնել, կլանել դրանք կամ իրեն միացնել: