|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամստերդամի «Այաքսի»` ազգությամբ հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ է թուրքական «Բուրսասպոր» տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTVSPOR-ը։ «Բուրսասպորը» եզրափակում է Թուրքիայի առաջնության լավագույն եռյակը:
Սակայն Օզբիլիսը վերջերս նոր պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ, այնպես որ` այս տեղեկության հավաստի լինելն այդքան էլ խելքին մոտ չէ:
Հիշեցնենք, որ հոլանդաբնակ հայ մարզիկը Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին դեռևս որոշում չի կայացրել, իսկ Թուրքիայի հավաքականը բացառել է: