|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԼՂՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են նաեւ Հայաստանից եւ Ռուսաստանից ժամանած փորձագետներ։
Գիտաժողովն անցկացվում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում, որոնք նախաձեռնել են այդ նպատակով ստեղծված պետական հանձնաժողովը եւ Արցախի պետական համալսարանը։
Համաժողովի աշխատանքների արդյունքները կամփոփվեն վաղը։