|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրվել էր «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման նպատակով» տեխնիկական համաձայնագիրը:
Համաձայնագրի արդյունքում միայն 2013 թ. «Նախագծում ճարտարապետական վերականգնման բնագավառում», «Շինարարական հրապարակի աշխղեկներ», «Որմնանկարների վերականգնում և պահպանում», «Քարե նյութերի վերականգնման դասընթաց», «Հնագիտական գտածոների վերականգնում հնավայրում», «Խեցեղենի վերականգնում», «Մետաղյա արտեֆակտների վերականգնում», «Հուշարձանների կառավարում և կատալոգացում» մասնագիտություններով վերապատրաստվել է 133 մարդ:
Հայ-իտալական համագործակցությունը շարունակվելու է. հունիսի 4-6-ը տեղի կունենա միջազգային գիտաժողով` նվիրված հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին: Առաջարկ կա նաև Հայաստանում ժառանգության ուսումնասիրության և պահպանության կենտրոն ստեղծել: