|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր չէ լքել երկիրը. տեղեկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման, որը երեկ այցելել էր Ջամահիրիայի ղեկավարին:
Նրա խոսքերով` Քադաֆին մինչեւ վերջ պայքարելու վճռականություն է հայտնել եւ խնդրել է, որ ոչ ոք չփորձի միջամտել:
Քադաֆիի հրաժարականը եւ երկիրը լքելը ապստամբների գլխավոր պահանջն է: Վերջիններս ՆԱՏՕ-ի օդուժի եւ Արեւուտքի ռազմական խորհրդականների ակտիվ աջակցությամբ պայքարում են լիբիական կանոնավոր բանակի դեմ: Իսկ Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին ապստամբների կենտրոն` Բենգազի, այցի ժամանակ խոստացել է վառելիք մատակարարել նրանց, նաեւ բավական խոշոր գումար տրամադրել Քադաֆիի սառեցված ակտիվներից: