|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամփոփելով անցյալ տարի Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները` Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի հանձնախումբը հերթական հանդիպումն անցկացրել է այս տարվա մայիսի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստան):
Հանդիպման հիմնական թեմաներն են`
1. ԱՊՀ երկրներում ժողովրդավարության զարգացումը եւ խոսքի ազատության ապահովումը:
2. Կենտրանական Ասիայում սոցիալ-դեմոկրատական զարգացման հիման վրա ապագայի ծրագրի մշակումը:
3. Խաղաղություն եւ անվտանգություն. փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորումը եւ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Միջոցառման մասնակիցները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրներում առկա անվտանգության խնդիրների եւ այլ հրատապ հարցերի վերաբերյալ, օրինակ` Բելառուսում առկա իրավիճակը, որը շարունակում է մնալ ճգնաժամային:
Հանդիպումը վարել է «Ազատ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: