|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հարավ-կորեական ավտոարտադրողներ Հունդային և Կիան, ինչպես նաև գերմանական Ֆոլցվագենը գլխավորում են ապահովագրական արդյունաբերության՝ ամենաապահով նոր մեքենաների ամենամյա ցուցակը:
Այսօր Ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտը 66 ավտոմեքենաների արժանացրել է 2011 թ.-ի «թոփ անվտանգ ընտրություն» մրցանակին: Անցած տարի այս մրցանակին արժանացած ավտոմեքենաների թիվը 27-ն է եղել:
«Հոնդա Մոթորսն» ու նրա դուստր ընկերություն «Կիա Մոթորսը» և «Ֆոլցվագենը» ու իր «Աուդի» մակնիշը ստացել են ամենաշատ մրցանակները՝ յուրաքանչյուրը ինը մրցանակ: Իսկ «Գեներալ Մոթորսը», «Ֆորդ Մոթորը» և «Տոյոտա Մոթորը» յուրաքանչյուրը ութական մրցանակ են ստացել:
Սուբարուն և Քրայսթլերը յուրաքանչյուրը ստացել են հինգ մրցանակ, իսկ Վոլվոն և Մերսեդեսը՝ չորսական: Նիսանը և Հոնդան երկուական մրցանակ են ստացել, իսկ Միթսուբիշին և ԲՄՎ-ն՝ մեկական: