|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ցրտահարության վտանգը շատ մեծ էր, բայց այն կանխվեց. այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նա նշեց, որ երեկ ամբողջ օրը մեծ աշխատանքներ են իրականացվել, բոլոր հեռախոսահամարներով հաղորդագրություններ են տարածվել, հեռուստատեսությունն անընդհատ անդրադարձել է խնդրին: Իսկ ամբողջ գիշեր նախարարը շրջել է Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղերում, ուր ցրտահարության վտանգն ամենամեծն էր, սակայն ամպամածության շնորհիվ ցրտահարությունը մեղմվել է:
«Ակնհայտ է, որ մենք ունեցանք արդյունք, եւ այն կորուստները, որ մտահոգում էին մեզ, չունեցանք»,- նշեց նախարարը: