|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ:
Մասնավորապես` նա առաջարկեց վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց` որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը` նշելով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:
Կարեն Անդրեասյանը նաեւ անհրաժեշտ համարեց վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը: