|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Միյագի նահանգի ափամերձ տարածքում, 40 կմ խորությամբ: Ցունամիի տագնապ է հայտարարվել, սակայն հետո պարզվել է, որ նման սպառնալիք չկա:
Ուժեղ ցնցումներ են զգացվել նաեւ Տոկիոյում. տեղեկացրել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական ծառայությունը:
Ի դեպ, երեկ 7,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաեւ հարավային կուրիլյան կղզիներում: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը, զոհեր եւ ավերածություններ չկան: