|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում. հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ տեղեկությունների՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12: 37-ին՝ Թուրքիայի Մալաթիա նահանգի Փյություրգե քաղաքում (պտմ. Շիրո՝ Խարբերդի շրջան) :
Երկրաշարժի օջախը գտնվում էր յոթ կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Նշենք, որ Շիրո գյուղի հայ բնակչությունը համիդյան ջարդերի՝ 1894-96 թթ. ընթացքում բռնի իսլամացվել է։