|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ. ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ:
«Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը` որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն, ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»,- նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ մարտի 15-ի երեկոյան Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի գործընկերները փորձել են նրա համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկաններն ամեն կերպ խոչընդոտել են: