|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2008-ին իր անկախությունը հռչակած Կոսովայի եւ Սերբիայի միջեւ մարտի 8-ին բանակցություններ են սկսվել Բրյուսելում:
Պատվիրակությունները գլխավորել են Կոսովոյի փոխվարչապետ Էդիտա Թահիրին եւ Սերբիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա Բորկո Ստեֆանովիչը: Եվրամիությունը բանակցություններում ներկայացրել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը եւ դիվանագետ Ռոբերտ Կուպերը:
ԵՄ ներկայացուցիչները համարում են, որ այդ երկխոսությունը Կոսովոյի եւ Սերբիայի հարաբերությունները բնականոնացնելու «իրական հնարավորություն է»: