|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «խոր ափսոսանք» է հայտնել ավիակոծումների հետեւանքով 9 աֆղան երեխաների զոհվելու կապակցությամբ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ նման դեպքերը խափանում են համատեղ ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում:
ՆԱՏՕ-ի ուժերը երեքշաբթի օրը գրոհայիններին հետապնդելու ընթացքում ուղղաթիռներից ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար գավառին. զոհվել է 9 երեխա: Նախագահ Քարզայը դատապարտել է այդ միջադեպը:
Միջազգային ուժերի հրամանատար Դեւիդ Փեթրեուսը եւս երեկ ներողություն է խնդրել կատարվածի համար եւ ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին: