|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի կապակցությամբ և հանդես է գալիս Իրաքի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական հայտարարությունում. հայտնում է ТАСС-ը:
ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում գործել զուսպ ու հանգիստ, ինչպես նաև հաստատել բոլոր վիճելի հարցերն երկխոսության միջոցով լուծելու պատրաստակամությունը: Նշվում է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է աջակցել նման երկխոսությանը: