|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եմենի ղեկավար Ալի Աբդալլահ Սալեհը երկրի անվտանգության ծառայություններին հրամայել է պաշտպանել ցուցարարներին, որոնք հանդես են գալիս գործող իշխանությունների դեմ:
Փետրվարի 21-ին եմենցի աստվածաբաններն ընդունել են կրոնական կարգադրություն, որով արգելվում է սպանել ցուցարարներին: Այսպիսով, հարձակումները խաղաղ ցուցարարների վրա կորակվեն որպես «առանձնապես ծանր հանցագործություն»:
Բողոքները Եմենում սկսվել են հունվարին: Ցուցարարները պահանջում են Սալեհի հրաժարականը, որը երկիրը ղեկավարում է արդեն 32 տարի եւ չի պատրաստվում հեռանալ: