|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ազատության խարտիան», ըստ որի` ստեղծվելու է պետական հանձնաժողով խորհրդային հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների գրանցման համար:
Նախկին բարձրաստիճան կուսաշխատողները իրավունք չեն ունենալու զբաղեցնել պատասխանատու պաշտոններ: Բացի այդ` կփոխվեն բնակավայրերի` խորհրդային անցյալի հետ կապ ունեցող անունները: Արգելվում են նաեւ ֆաշիստական եւ խորհրդային խորհրդանիշերը:
Պետական շահերի պաշտպանության նպատակով խարտիան նախատեսում է ռազմավարական օբյեկտների, ռազմավարական նշանակության բեռների մոնիտորինգ, կասկածելի ֆինանսական գործարքների վերահսկողություն. տեղեկացնում է mignews.com-ը: