|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դոհայում կայացել է կանանց Գրան պրիի 6-րդ փուլի առաջին տուրը:
Վեց պարտիաներում միայն մեկ ոչ-ոքի է գրանցվել. Լիլիթ Մկրտչյանը 44-րդ քայլին խաղաղ դաշինք է կնքել Պիա Կրամլինգի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով հաղթանակ է տոնել ֆրանսիացի Մարի Սեբագի նկատմամբ:
Վաղը Դանիելյանը սպիտակներով կփորձի երկրորդ հաղթանակը կորզել Մայա Չիբուրդանիձեից, իսկ Լիլիթ Մկրտչյանը կրկին սպիտակներով իր ուժերը կչափի Անտուանետա Ստեֆանովայի հետ: