|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թեհրանում փետրվարի 19-ին մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են մոլորակի տասը լավագույն հավաքականները:
Հայաստանի հավաքականը, որը ընդգրկված է A խմբում, առաջին հանդիպման ժամանակ պարտվել է Ռուսաստանի հավաքականին, երկրորդում մեր ըմբիշները վստահորեն հաղթել են Բուլղարիային, իսկ երրորդում ուժեղ են գտնվել Հարավային Կորեայի հավաքականից:
Վերջին հանդիպումը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած ընտրանին անցկացնելու է Բելառուսի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականն այս ստուգատեսին մեկնել է ոչ մարտական կազմով, մեր լավագույն ըմբիշները շարունակում են պատրաստվել մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: