|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Ռադիոյի, հեռուստատեսության և հեռարձակման մասին» օրինագիծը, և այն ուժի մեջ է մտել։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ըստ նոր օրենքի՝ Թուրքիայի վարչապետը կամ հետագայում այդ լիազորություններով օժտվելիք նախարարը կարող են ժամանակավորապես կասեցնել ցանկացած լրատվամիջոցի գործունեությունը, եթե այն բացահայտորեն ուղղված է Թուրքիայի ազգային անվտանգության դեմ և կարող է հանգեցնել հասարակարգի խարխլմանը։
Լրատվամիջոցի գործունեության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել Պետական խորհրդում (Բարձրագույն վճռաբեկ ատյան), որը պետք է որոշում կայացնի 48 ժամվա ընթացքում։
Ըստ նոր օրենքի՝ լրատվամիջոցն իր գործունեությամբ չպետք է հակասի Թուրքիայի գոյությանն ու անկախությանը, ազգի ու պետության տարածքային ամբողջականությանը, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներին, հանրության շրջանում չպետք է հրահրի կրոնական, ազգային, լեզվական, սեռական, դասակարգային ատելություն և թշնամանք, չպետք է գովաբանի ու խրախուսի ահաբեկչությունը։