|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքվեցին նոր ստեղծվող հակակոռուպցիոն խորհրդի մասին, որը, ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով, չի կարող գործել Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: «Ես կարծում եմ, որ միայն աշխատանքի արդյունքը ցույց կտա` կգործի՞ այն արդյունավետ, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան, թե հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանն են թիվ մեկ կոռուպցիոներները, նրանք կարո՞ղ են իրենք իրենց դեմ պայքարել, Հարությունյանը կրկնեց, թե միայն աշխատանքը կարող է ցույց տալ այդ կառույցի արդյունավետետությունը: Լրագրողները պնդեցին. «Աջ ձեռքը կարո՞ղ է ձախ ձեռքը կտրել»: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դա կոռեկտ հարց չէ»: