|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հայտնի է, ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԺ երեք օլիգարխ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Վերջինս պետք է նրանցից յուրաքանչյուրին ավելի քան 2 մլն դրամ տուգանք վճարի` իբրեւ հասցված բարոյական վնասի փոխհատուցում:
Բայց ահա նրանցից մեկը` Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, ինչպես երեւում է, այլ հաշվարկներ էլ ունի: Մեր տեղեկություններով` նա զանգահարել է «Հայկական ժամանակի» խմբագրություն եւ «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմի հերոսի նման փորձել է արդարանալ. ես չէի ուզում, ես ակամա, ինձ ստիպեցին: Ավելին` երեսփոխանին հատուկ «մեծահոգություն» դրսեւորելով` նա խոստացել է, որ երբ օրաթերթը պարտավորությունը կատարի ու գումարը տա, ինքն այն ետ է վերադարձնելու թերթին: