|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի հավաքականի հետ խաղից հետո (0:1) Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինն իր կարծիքն է հայտնել Եվրո-2012-ի ընտրական փուլի` Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին. «Մենք վատ էինք խաղում, այսպիսի ֆուտբոլով մենք անելիք չունենք Եվրոպայի առաջնությանը, նույնիսկ Հայաստանում ոչնչի վրա հույս դնել չենք կարող: Երևանում հարկավոր է բոլորովին այլ խաղ ցուցադրել: Իմ կարծիքով` այսօր դա մեզանից յուրաքանչյուրը հասկացավ»:
- Գիտե՞ք, որ Հայաստանն էլ Վրաստանին պարտվեց 1:2 հաշվով:
- Հասկանում եմ, որ Աբու Դաբիում տեղի ունեցած խաղից հետո անպատեհ կհնչի, բայց Ռուսաստանի հավաքականը ամենեւին էլ Հայաստանի հավաքականին չպիտի հավասարվի: Բնականաբար, Երևանում դժվար խաղ կլինի, բոլորը դա հրաշալի հասկանում են, բայց եթե մենք վերադարձնենք մեր խաղը, իսկ մենք պարտավոր ենք դա անել, ամեն ինչ մեր ձեռքում կլինի: