|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով: Արշավի մասնակիցները Քարին տակ գյուղում ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին: Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, եւ պետությունը այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները: