|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Իրավունք» թերթը «2010 թվականի լավագույն քաղաքական գործիչ» է ճանաչել Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Նրան պատվոգիրը հանձնեց թերթի գլխավոր խմբագիր Հայկ Բաբուխանյանը:
«Նաիրա Զոհրաբյանին պատվորգիրը տրվում է միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում ՀՀ ազգային, պետական շահերը պաշտպանելու ուղղությամբ կատարած աշխատանքներում ունեցած ակնառու հաջողությունների համար»,- ասաց Հ. Բաբուխանյանը:
Նա նշեց նաեւ, որ 20-ամյակը բոլորելուց հետո «Իրավունք» թերթը նոր գործառույթ է կատարում, որն է տարվա լավագույն եւ վատագույն գործչին որոշելը:
«Շատ պարտավորեցնող է: Ես շատ զգացված եմ սրա համար: Մենք կատարում ենք մեր աշխատանքը, բայց այս գնահատականը դրական խթան է տալիս` մեր աշխատանքը ավելի բարձր մակարդակով կատարելու համար»,- ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: