|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Բրյուսել կատարած հայտնի այցի ժամանակ, երբ մի պահ համաձայնություն էր ձեռք բերվել նրա առաջադրման կապակցությամբ, գրեթե վերջնականապես որոշվել էր նրա նախընտրական շտաբի կազմը, թե ով ինչ ոլորտում է պատասխանատվություն ստանձնելու:
Հստակ որոշվել էր, գրում է թերթը, նաև նախընտրական շտաբի պետի անունը: Թերթի տեղեկություններով` Ծառուկյանը ցանկացել էր, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Այնուամենայնիվ, թերթը փորձել է այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ԲՀԿ-ից, սակայն չի հաջողվել: Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժարվել է այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ: