|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։