|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ նախատեսում է շարունակել դեմ հանդես գալ պատերազմին, գրում է Reuters-ը։
«Ես չեմ ցանկանում Թրամփի հետ բանավեճի մեջ մտնել։ Չեմ կարծում, թե Ավետարանի ուղերձը կարելի է չարաշահել այնպես, ինչպես որոշ մարդիկ են անում», – ասել է պապը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղղված քննադատությունը։
Հիշեցնենք՝ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ Իրանի և Վենեսուելայի հարցում նրա դիրքորոշման համար։ Նա հայտարարել էր, որ համաձայն չէ պապի հետ, ով, իր խոսքերով, հնարավոր է համարում միջուկային զենքի «առկայությունը» Իրանում, քննադատում է ԱՄՆ գործողությունները և դատապարտում Վենեսուելայի վրա հարձակումները։