|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգները՝ այլ երկրների հետ համատեղ, սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակման գործընթաց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք խոչընդոտելու են նեղուցով նավերի անցմանը։
«ԱՄՆ ռազմածովային ուժերն անմիջապես կսկսեն բոլոր նավերի շրջափակման գործընթացը, որոնք կփորձեն մուտք գործել կամ դուրս գալ Հորմուզի նեղուցով», - գրել է Թրամփը Truth Social-ում։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ այն շուտով կփակվի, և Մեծ Բրիտանիան և մի քանի այլ երկիր ականազերծող նավեր կուղարկեն նեղուցը մաքրելու համար:
Նա նաև ասել է, որ հրահանգել է զինվորականներին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար: