|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով, Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցութուններին: Այս մասին X-ում գրել է Իրանի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, մենք բախվեցինք մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը և արգլափակմանը», - գրել է Արաղչին։
Նա հավելել է, որ բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը՝ թշնամանք։