|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զատկի տոների առթիվ Ուկրաինայի հետ նախատեսվող հրադադարին՝ նշելով, որ այն «բացառապես հումանիտար բնույթ» է կրում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանը չշարունակի հարվածները նաև Զատկի առթիվ հայտարարված հրադադարից հետո։
«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, և ինչպես նախագահ Պուտինն է ասել, մենք ոչ թե հրադադար ենք ցանկանում, այլ խաղաղություն՝ երկարատև, կայուն։ Եվ այդ խաղաղությունը կարող է գալ այսօր, եթե նախագահ Զելենսկին համապատասխան որոշում ընդունի, պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում ընդունի։ Այդ մասին բազմիցս խոսվել է», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը չի մանրամասնել՝ ինչ որոշման մասին է խոսքը: Նա նախկինում հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հրամայի դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք դեռևս չեն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ։