|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․
«Մի տեսակ տպավորություն են փորձում ստեղծել, որ «Հայաստան» դաշինքը խանգարում է մյուս ուժերին նիկոլից փրկել երկիրը: Շատ կարճ կասեմ. «Հայաստան» դաշինքը ձևավորած բոլոր ուժերը առնվազն 20 թվից սկսած բացահայտ պայքարի մեջ են նիկոլի ու նիկոլիզմի դեմ` փողոցում ու խորհրդարանում: Մյուս ուժերը, ովքեր փորձում են նիկոլին հետ հավասար նաև «Հայաստան» դաշինքին խփելով քվե ստանալ, այս կամ այն պատճառաբանությամբ տեսանելի չեն եղել նախորդ շրջանում` մեկը վախենում էր իր «անբիծ» հեղինակությունը փչացնել, մյուսը կեսից զադնի էր դնում, էն մյուսը չէր ուզում պետության հետ թարսվել ու էսպես շարունակ:
Հիմա ասածս ինչ է, եթե «Հայաստան» դաշինքի ուժերը չեն հիշացնում ձեր ոչ վճռական ու որոշ դեպքերում ոչ տղայական վարքը` հանուն ընդհանուր գաղափարի, դուք մի փորձեք նիկոլից սլաքների մի մասը թեքել դեպի մեր կողմ. էդ ոչ բարոյական է, ոչ էլ օգտակար:
Հ.Գ. Միակ շանսը, որ միավորվելով հնարավոր է նիկոլին հաղթել, գոնե 3 ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելն ու միավորվելն է (էական չի` ով կլինի վարչապետ)»: