|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հըզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը՝ նրա զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, սպանվել է ապրիլի 8-ին Բեյրութին հասցված ավիահարվածից, հայտարարել է Իսրայելի բանակը։
Իսրայելական բանակը թիրախավորել էր «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմին, սակայն, առկա տեղեկությունների համաձայն, հարձակման ժամանակ նա տեղում չի եղել։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ազ-Զահրա համալիրի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ սպանվել է շեյխ Սադիկ Նաբլոսին, որը եղել է «Հըզբոլլահի» ներկայացուցիչը Սայդա (Սիդոն) քաղաքում։