|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի։
Ռուսաստանը սկզբից նշել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման կարևորությունը, որը ռազմական լուծում չունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Մեր երկիրը սկզբից, իր առաջին հայտարարություններում նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այս ագրեսիան, որ այս իրավիճակի համար որևէ ռազմական լուծում չկա կամ տարածաշրջանում սեփական կարգեր հաստատելու փորձերը անընդունելի են։ Անհրաժեշտ է անմիջապես անցնել իրական, ոչ թե ձևական, այլ իրական քաղաքական-դիվանագիտական կարգավորման, որի հիմքում, իհարկե, պետք է լինի բանակցային գործընթացը՝ բոլոր կողմերի դիրքորոշումների իրական հաշվառմամբ», - ասել է Զախարովան, ում խոսքերը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։