|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է.
«Նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12, Ուսանողական 9/1/4, 7/1/3 հասցեների գազասպառողների, Հ․ Հովհաննիսյան ԱՁ-ի, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի, ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, սեփականատեր Արթուր Սաքանյանի, սեփականատեր Արմեն Սամվելյանի,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու, Լենինգրադյան (Սանկտ Պետերբուրգի) փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի և Խուդյակովի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: