|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու տեղակալ Արաքսիա Սվաջյանը գույքահարկերի պարտքեր են կուտակել նաև անշարժ գույքի գույքահարկի գծով:
Մասնավորապես, Ժաննան չի վճարել բնակարանի 2021-2025 թթ. գույքահարկը, որը կազմում է 47000 դրամ:
Արաքսիայի դեպքում գումարն անհամեմատ ավելի շատ է՝ 218000 դրամ: Արաքսիան չէր վճարել Կենտրոն վարչական շրջանում գտվող բնակարանի և Արաբկիր վարչական շրջանում գտնվող հասարակական նշանակության շինության 2025թ. գույքահարկերը:
Yerkir.am-ի հրապարակումից հետո Արաքսիան վճարել է իր ունեցած անշարժ գույքի գույքարահարկի պարտքը, սակայն Ժաննան այս պահի դրությամբ չի կատարել իր պարտավորությունը:
Մինչ այդ էլ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ սույն տիկնայք պարտքեր ունեն ավտոմեքենաների գույքահարկի գծով: Մեր հրապարակումից հետո նրանք արագ մարեցին այդ պարտքերը: